Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 34-ի
Պակիստանի և Հնդկաստանի սահմանին երեկ տեղի ունեցած 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն հասել է 34-ի։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ ընդհանուր առմամբ երկրաշարժից տուժել է 459 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհերի և ավելի քան 300 տուժածի մասին:
Հրատարակության տվյալներով՝ տուժածների թվից 160 մարդ գտնվում է ծանր վիճակում:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Պակիստանի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների մեծ մասում, այդ թվում՝ հանրապետության մայրաքաղաք Իսլամաբադում: