Դոմինգոն սեռական ոտնձգությունների մեղադրանքից հետո հեռանում է Մետրոպոլիտեն օպերայից
Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն չի մասնակցի Նյու Յորքի Մետրոպոլիտենի Օպերայի ներկայացումներին։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտարարել է թատրոնը։
Մասնավորապես նշվում է, որ Դոմինգոն բաց կթողնի «Մակբեթ»-ի պրեմիերան, որը նախատեսված է այսօր՝ սեպտեմբերի 25-ին:
«Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Թատրոնը և պարոն Դոմինգոն համաձայնեցին, որ նա պետք է հեռանա: Թատրոնն այս պահին այլ մեկնաբանություններ չունի», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 11 կին Պլասիդո Դոմինգոյին մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ, մինչ այդ ևս 9 կին էր նման մեղադրանքով հանդես եկել։
Հարակից հրապարակումներ`
- Դալլասի օպերային թատրոնը չեղարկել է Պլասիդո Դոմինգոյի համերգը
- Եվս 11 կին Պլասիդո Դոմինգոյին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ
- Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ
- ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ Պատվո մեդալով պարգևատրեց Պլասիդո Դոմինգոյին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան