Արմավիրում տեղի ունեցած ավտովթարից տուժած զինծառայողը հիվանդանոցից դուրս է գրվել
Արմավիրում տեղի ունեցած ավտովթարից տուժած զինծառայողը ստացել է թեթև քերծվածք, արդեն հիվանդանոցից դուրս է գրվել և անցել իր ծառայողական պարտականություններին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ թիվ N զորամասին պատկանող «ԳԱԶ - 66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած: