Նաիրա Հարությունյան. ՔԿ-ն երբեք որևէ կերպ չի խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն
«Հաշվի առնելով մամուլում հնչող հայտարարությունները և պետական կառույցներից մեկի հայտարարությունը, հարկ եմ համարում նշել, որ Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերում ԶԼՄ-ների ազատությանը և երբեք որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն: Ըստ այդմ օրենքով սահմանված կարգով իրականացվող դատավարական և քննչական գործողությունները պետք չէ դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն նույն այդ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։
ՀՀ Քննչական կոմիտեի գործունեության հիմքում օրինականության ապահովումն է, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունների պաշտպանությունը:
Եվս մեկ անգամ հայտնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր լրագրողի, նրա գործունեությանը և որպես Քննչական կոմիտեի ներկայացուցիչ հայտնում եմ, որ Կոմիտեն երբեք որևէ լրագրողի նկատմամբ ճնշումներ չի գործադրել և չի էլ գնալու այդ ճանապարհով:
Հարցաքննության հրավիրված լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ Կոմիտեն աշխատել է և շարունակելու է աշխատել փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը ողջ ընթացքում կապի մեջ կլինի երկու խմբագրությունների ղեկավարների հետ
- Քննչական կոմիտեն գրություններ է ուղարկել երկու խմբագրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան