Մեկնարկել է «Արարատ-Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունը
ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Ա» Վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը և պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի չեզոքացմանն ուղղված գործողությունը:
ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը անցկացվելու է երեք փուլով՝ 7 օր ընդհանուր տևողությամբ:
Ցուցադրված հակաահաբեկչական գործողությունները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ զորամասերը շարունակում են կատարել զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները
- Արդյունքներից գոհ եմ, անգամ ինձ համար շատ անսպասելի էր. Դավիթ Տոնոյանը՝ զորավարժությունների մասին
- ՊՆ-ն զորավարժությունների ընթացքի մասին
- Արցախի ՊԲ-ն մեկնարկել է ռազմավարական զորավարժությունները
- Անցկացվելու է լայնածավալ ռազմավարական զորավարժություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան