Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը դուրս է մնացել պայքարից
Լևոն Արոնյանը դուրս է մնացել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Դիմակայության առաջին և երկրորդ դասական պարտիաներում հաղթող չէր եղել:
Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները ևս դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չեն հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է
- Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց 1/8 եզրափակիչում
- Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը ևՄաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին
- Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել
- Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ