Բակո Սահակյանը՝ Հայկ Հարությունյանի մասին. Պատվի ու արժանապատվության մարդ էր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ողբերգական մահվան մասին:
Հայկ Հարությունյանն աչքի էր ընկնում իր գործին հատուկ նվիրվածությամբ եւ բարձր արհեստավարժությամբ: Նա պատվի ու արժանապատվության մարդ էր, մեծ հեղինակություն ուներ ծառայակիցների շրջանում եւ վայելում էր նրանց անկեղծ հարգանքը, շոշափելի ներդրում է ունեցել Հայաստանի ոստիկանության համակարգի կայացման եւ զարգացման գործում:
Իր գործունեության ընթացքում Հայկ Հարությունյանը հատուկ ուշադրություն էր դարձնում Արցախին, երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։
Հայկ Արտեմի Հարությունյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, բոլոր նրանց, ովքեր ճանաչել, ծառայել եւ շփվել են նրա հետ»:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Հայկ Հարությունյանի մահվան և դրա նախորդող օրվա ընթացքում որևէ անձ նրա առանձնատուն մուտք չի գործել
- Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ. ՔԿ
- Հայկ Հարությունյանի մահվան փաստով՝ հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը. ՔԿ
- Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան