«Կասպերսկի». Բանկային տրոյական ծրագրերը սկսել են ավելի քիչ գրոհել Հայաստանի մոբայլ օգտատերերին
Մոբայլ տրոյական ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 0,1% սարքերը, և այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 9-րդ տեղն աշխարհում։ Վրաստանում այդ վնասաբեր ծրագրերին բախվել է օգտատերերի 0,08%, իսկ Ադրբեջանում՝ 0,07%-ը։ Նման թվեր են հրապարակել «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից։
2019-ի առաջին եռամսյակում Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ն է ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների (7-րդ տեղ)։ Այդ ժամանկահատվածում Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12% -ը, իսկ Ադրբեջանում՝ 0,14%-ը։
2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 13 899 փաթեթ, ինչը կրկնակի քիչ է, քան 2019-ի առաջին եռամսյակում։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործները մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակում են օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին տիրանալու համար։ Արդեն տեղադրված վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, և տրոյացու ինտերֆեյսում մուտքագրված բանկային տվյալները փոխանցվում են կիբեռհանցագործներին։ Նրանք դեպի զոհի փողերը ճանապարհ են հարթում նաև այն մոբայլ բանկային տրոյացիների միջոցով, որոնք ձեռք են գցում բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները։
«Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Հարկ է նաև խուսափել ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը»,-խորհուրդ են տալիս ընկերության մասնագետները։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի Լաբորատորիա». Վնասաբեր ծրագրերն ավելի հազվադեպ են գրոհում Հայաստանի մոբայլ օգտատերերին
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն և Ինտերպոլը կհամագործակցեն
- «Կասպերսկի Լաբորատորիա». մեկ տարվա ընթացքում գրեթե միլիոն օգտատեր տեսախաղ ներբեռնելիս բախվել է սպառնալիքի
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը
- «Կասպերսկի լաբորատորիա»․ Ինչո՞վ են հետաքրքրված հայ երեխաներն ինտերնետում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին