Քաղաքական 18:02 25/09/2019 Հայաստան

Գիտնականը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Գյուղը ծաղրելը խոցելի ու ծանրագույն դիագնոզ է

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Սննդագիտության դոկտոր, ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի ագրարային երկիր լինելու մասին հայտարարություններին,  հիշեցնում է՝ գյուղը պարծանք է, իսկ ագրարային քաղաքականությունը Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից է։

«Ագրարային քաղաքականությունն անմիջականորեն  առնչվում է Հայաստանի զարգացման տեսլականի հետ, լինի դա արտահանում, գյուղատնտեսական արտադրանքի մշակում, թե տուրիզմ։ Շատ լավ գիտենք, որ տուրիստների մեծ մասը գալիս է Հայաստան գաստրոնոմիական տուրիզմի երկիր՝ համեղ սնվելու, արևահամ միրգ ու բանջարեղենը փորձելու համար։ Այս պարագայում ծաղրել գյուղը, շատ խոցելի է ու ծանրագույն դիագնոզ է, որը ես վաղուց էի դրել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց գիտնականը։

Հիշեցնենք, որ Լոս Անջելես-Հայաստան համաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին Ամուլսարի հանքի շահագործման մասին, ի պատասխան կառավարության ղեկավարը բարկացած տոնով պատասխանեց. «Ես զարմանում եմ մեր ժողովրդի այն հատկության վրա, որ կարելի է գալ Սիլիկոնային հովտում ու եզրակացնել, որ մեզ հանք պետք չի։ Մի երկրում որի ողջ քաղաքականությունը կառուցվել է հանքարդյունաբերության վրա։ ԱՄՆ-ի  պատմությունը հանքերի պատմություն է, որովհետև մարդիկ այստեղ եկել են ոսկու տենդի հետևից, հետո պղնձի, ածուխի, նավթի, գազի հետևից։ Եվ ձեր պնդումը Միացյալ Նահանգներում այն է, որ հանք պետք չի։ Դուք ասում եք, որ Հայաստանը պետք է լինի ագրարային երկիր, որտեղ միշտ պետք է դաշտերում մայեն ոչխարները, մենք էլ փափախով ծառի տակ պետք է նստած լինենք»։

Դավիթ Պիպոյանն ասում է, ինքը կառավարության ախտորոշումն արել է, երբ փակեցին գյուղատնտեսության նախարարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարության անվան մեջ բացակայում է այդ ոլորտի մասին որևէ հիշեցում։

«Մարդու գործողություններն են, որ ցույց են տալիս իր վերաբերմունքը, ոչ թե նրա խոսքը։ Ես միշտ այս օրինակն եմ բերում, երբ հայտնի ֆիլմի մեջ այլմոլորակայինները գալիս են, սկսում են կրակել ու ասել՝ մենք բոլորիդ սիրում ենք։ Հիմա եթե զուտ գործառույթային խնդիր լիներ գյուղատնտեսության ու էկոնոմիկայի նախարարությունների միավորումը, այն կկոչվեր օրինակ,  էկոնոմիկայի ու գյուղի զարգացման նախարարություն։ Անունը և հիմնավորումները ցույց են տալիս այն պատկերացումները, որոնք մարդիկ ունեն ոլորտի նկատմամբ»,-ընդգծեց գիտնականը։

Նա նշում է, որ այս ոլորտում բարի ցանկություններն ու կամքը բավարար չեն, անհրաժեշտ է  պրոֆեսիոնալիզմ, հակառակ դեպքում ունքը սարքելու փոխարեն աչքը կհանեն։

«Ցավալին այն է, որ Հայաստանը, լինելով ագրոպարենային ապրանքների համար բարենպաստ երկիր, ունենալով արև, այսպիսի ջուր ու ռեսուրսներ, միջազգային կառույցները գալիս են ու դպրոցներում իրականացնում են «Կայուն սնունդ» ծրագիրը՝ որպես աշխարհի վատագույն սննդակարգ ունեցող երկրներից մեկը։ Տարիներ շարունակ ես ասել եմ, այս բոլոր խնդիրները պայմանավորված են դիլետանտիկ կառավարմամբ ու բացիթողի իրավիճակի հետ, քանի որ ոլորտում առաջնորդվել են ոչ թե ռիսկի վրա հիմնված որոշումների կայացման միջազգային ու խելացիներին լսելու սկզբունքով, այլ սեփական ամբիցիաներով, մտածելակերպով ու վախերով»,-նշեց սննդագետը։

Երևանում ծնված ու մեծացած Դավիթ Պիպոյանն ագրարային համալսարան ընդունվել է 15 տարեկանում, հիշում է՝ պրակտիկայի շրջանում քաղաքաբնակ երիտասարդներն ավելի հաճույքով էին գոմ մտնում, դաշտ գնում, աղջիկները նույնիսկ եղունգներն էին կտրում կենդանիներին հետազոտելու համար։

«Գյուղը պարծանք է, գյուղ բառից չպետք է ամաչել»,-ընդգծում է այսօր արդեն մեծ հաջողությունների հասած գիտնականը։

Նա այսօր՝ հարցազրույցի ժամանակ չկարողացավ հիշել, թե վերջին անգամ երբ է գյուղոլորտի խնդրի կամ զարգացման վերաբերյալ լուրջ քննարկման կամ միջոցառման մասնակցել, հիշեցրեց, որ գործող կառավարությունը մեկ ու կես տարվա ընթացքում թաղեց ԳՁՕ-ների վերաբերյալ օրենսդրական նախագիծը։

«Ես այս ոլորտում վարվող քաղաքականություն չեմ տեսնում, դրված է ավտոպիլոտի վրա։ Այսպիսով պետությունը հայտարարեց, որ ոլորտն իրեն չի հետաքրքրում»,-ասաց նա։

Դավիթ Պիպոյանը հանքարդյունաբերության՝ գյուղատնտեսության վրա ունեցած ազդեցության մասին խոսելիս հիշում է իտալացի ավագ գործընկերոջ՝ պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոյի մտոհոգությունները, որոնք արտահայտել էր  2016-ին Panorama.am-ին տված հարցազրույցում։ 

Պրոֆեսորն ընդգծել էր.  «Սննդի անվտանգության վատ կառավարումը բերում է սոցիալական ու տնտեսական լուրջ հետևանքների և խնդիրների»:

Հայաստանցի սննդագետը ցավով է փաստում, որ Հայաստանում այսօր ամեն օր խախտվում է  «Սննդի անվտանգության մասին»  ՀՀ օրենքը։

«Օրենքն ասում է, որ պետք է լինի ռիսկի վրա հիմնված գնահատում, իսկ ռիսկը չափում է գիտական մարմինը, որին մինչ օրս կառավարությունը համառորեն չի նշանակում։ Այս պարագայում ես կարող եմ ասել՝ երբ երկիրը իրավական պետություն չէ, կապ չունի դա նախկի՞ն ոչ իրավական պետություն է, թե՞ ներկա։ Ի վերջո, ինձ համար միշտ գոյություն է ունեցել իրավունքի ուժ, ոչ թե ուժի իրավունք։ Ես միշտ խոսում եմ իրավունքի տեսանկյունից, որովհետև դա պրոֆոսիոնալ աշխատանքի սկզբունք է։ Իսկ մեր կառավարությունը, նաև գործողը չունեն պրոֆեսիոնալիզմ և նրանց արած բոլոր հայտարարությունները ոչ պրոֆեսիոնալ ու դիլետանտական են»,-ասաց կենտրոնի տնօրենը։

Այսօր ամբողջ աշխարհը շարժվում է կայուն գյուղատնտեսություն, իսկ հանքարդյունաբերությունը խանգարում է դրան։

«Ես երեկ մանրամասն կարդացել եմ 2016-ին հրապարակված Panorama.am-ի հոդվածը, պրոֆեսորը ներողություն է խնդրում իր օգտագործած ամեն բառի համար, ասում է՝ «կներեք, բայց մենք նախապատվություն ենք տալիս այլոց երկրները ավիրելուն, ոչ թե մերը»։ Այսինքն, նրանք հանքը շահագործում են այլ երկրում, թունավորում են այլ երկրի բնակիչներին, իսկ իրենք զարգացնում են կայուն գյուղատնտեսությունը, ավելի քիչ թունաքիմիկատներ են օգտագործում, առողջությանը նպաստող գյուղատնտեսական պրակտիկաներ են կիրառում և այդ պարանքները վաճառում են ավելի բարձր գնով։ Եթե քո երկիրն աղտոտված է, դու այլևս չես կարող բարձրարժեք գյուղատնտեսություն ու արտահանում ունենալ։ Հանքը կավարտվի, Հայաստանին կմնան թափոններն ու հետևանքները, իսկ նրանք կզարգանան։ Այս թիմով, այս պրոֆեսիոնալիզմով, այս մտածելակերպով գյուղի զարգացմամբ Հայաստանը գյուղատնտեսության ու ագրոպարենային ինովացիաների ոլորտում որևէ քայլ առաջ գնալ չի կարող»,-ընդգծեց Դավիթ Պիպոյանը։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}