ՍԱՏՄ-ն Գում-ի շուկայի մսի վաճառքի կետերում արձանագրած դեպքերի մասին
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսել նաև Երևանի Խորենացի փողոցում (Գում-ի շուկայի հարակից տարածքում) գործող մսի իրացման տաղավարներում:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր շրջել է Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերում, տնտեսավարողներին հորդորել պահպանել մսի և ենթամթերքի շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները և գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար:
«Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն, որպեսզի տնտեսավարողը կարողանա սահմանված ժամկետներում կատարել անցումը սպանդանոցային մսի վաճառքի, ինչպես նաև ապահովել մեր բնակչությանը սառնարանային պայմաններում պահվող, անասնաբուժասանիտարական անհրաժեշտ փաստաթղթեր ունեցող, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններում վաճառվող մսով»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Սեպտեմբերի 16-ից Տեսչական մարմնի մասնագետները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Եղել են դեպքեր, երբ սպասարկող անասնաբույժի տրամադրած փաստաթուղթը չի համապատասխանել առկա մսեղիքին: Բոլոր այն դեպքերում, երբ միսը կասկածելի է համարվել, կատարվել է նմուշառում (67 նմուշ) և տրվել անասնաբուժասանիտարական փորձաքննության հենց խորենացու փողոցում տեղակայված շարժական լաբորատորիայում:
Արձանագրվել է 4 դեպք, երբ վերցված նմուշները պիտանի չեն եղել սննդի համար. այդ խմբաքանակները ոչնչացվել են: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ միսը տեղափոխվել է մսի տեղափոխման համար չնախատեսված, սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող մարդատար ավտոմեքենաներով: Այդ մսեղիքը նույնպես ենթարկվել է անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության:
ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում մսի վաճառակետի գործունեություն է կասեցվել
- Գումի մսի շուկայում անցկացրել են ախտահանման աշխատանքներ
- Գում-ի շուկային կից մսի «պասաժի» տերերին 5 օր ժամանակ է տրվել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի