ՄԱԿ-ում Թրամփի ելույթից հետո նավթի գներն անկում են ապրել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74 նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից հետո նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան 3%-ով։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Reaters-ին։
Ըստ աղբյուրի, նավթի գները նվազել են Թրամփի՝ Չինաստանի մասին խոսքերից հետո:
Այսպիսով, Brent ապրանքանիշի նավթի գները նվազել են 3.1%-ով՝ հասնելով բարելի համար 62,69 դոլարի: Նվազել է նաև WTI նավթի ֆյուչերսների արժեքը՝ կազմելով 56,95 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Նշենք, որ երեկ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի գինը կազմում էր 64,41 դոլար, WTI նավթինը՝ 58,36 դոլար։