Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Փարիզում կայացել է «Շառլի հայացքը» ֆիլմի նախնական պրեմիերան, որը նվիրված է ֆրանսահայ մեծանուն շանսոնյեին: Ֆիլմը նկարահանվել է երգչի կողմից տարիներ շարունակ նկարած սեփական արխիվի հիման վրա։ Այս մասին գրում է Tass-ը։
«Elysées – Biarritz» կինոթատրոնում ֆիլմի առաջին դիտողներն Ազնավուրի հարազատներն ու ընկերներն են եղել:
Շառլ Ազնավուրի կողմից նկարված կադրերն ուղեկցվում են Ազնավուրի լավագույն երգերով։
«1948 թվականին ֆրանսիական շանսոնի թագուհի Էդիթ Պիաֆը նվիրեց Շառլին իր կյանքի առաջին տեսախցիկը, որից Ազնավուրն էլ երբեք չբաժանվեց։ 1980-ականների սկզբին, երբ նկարահանված նյութն արդեն կազմում էր տասնյակ ժամեր, ստեղծվեց յուրահատուկ օրագիր»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Մարկ դի Դոմինիկոն։
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում, Ֆրանսիայի իր տանը։
Հարակից հրապարակումներ`
- Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը
- Շառլ Ազնավուրի փարիզյան առաջին բնակարանի պատին բացվել է մեծ արտիստի հուշատախտակը
- Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը
- Արմեն Սարգսյանն ու Էմանուել Մակրոնը «Ազնավուր» կենտրոնում են
- Մակրոնը Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառում է կատարել
- Ընկերները պատմել են Ազնավուրի կյանքի վերջին օրերի մասին
- Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան