Իրավունք 13:06 25/09/2019 Հայաստան

ՍԴ նախագահի խորհրդական. Դատավորների հիմնական իրավունքները խախտվում են

Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության» մասին խոսելիս այն պայմանական է անվանում ռազմավարություն։ Նա հակված է փաստաթուղթը որակել մարտավարական քայլերի ոչ այնքան տրամաբանական ընդհանրություն, որը կարող է լուրջ  խնդիրներ ունենալ գործող Սահմանադրության հետ։

«Իմ գնահատմամբ, խիստ կասկածելի քաղաքական նպատակների իրականացման համար այդ ռազմավարության մեջ ամրագրված են որոշակի մոտեցումներ, որոնք գոնե ինձ համար բացարձակապես ընդունելի և հասկանալի չեն»,-իր մոտեցումն այսպես հիմնավորեց Գրիգոր Մուրադյանը՝ ելույթ ունենալով «Օպերա Սյութ» հյուրանոցում ընթացող «Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ։

ՍԴ նախագահի խորհրդականը մասնավորեցրեց՝ ինչի՞ հիման վրա է խոսվում անցումային արդարադատության մասին, երբ որևէ իրավական նշանակություն ունեցող փաստի վրա չի հիմնվում Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության որևէ մոդելի ներդրման հնարավորությունը:

«Անգամ այդ փաստաթղթում այսպես կոչված «Հին Հայաստանը» չի որակվել տոտալիտար կամ կոշտ ավտորիտար պետություն։ Տարբեր զեկույցների հիման վրա, անդրադարձ է կատարվում ենթադրաբար մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, բայց հարց է ծագում, որևէ իրավական ակտով, որևէ դատական ակտով դա փաստարկվե՞լ է, թե՞ ոչ։ Դա մեկ։ Եվ երկրորդ, մենք սպառե՞լ ենք արդյոք, սովորական արդարադատության գործիքակազմը, որպեսզի դիմենք այդպիսի բացառիկ միջոցի»,-մտահոգությունները թվարկեց նա։

Բանախոսի համոզմամբ, առավել խնդրահարույց է փաստահավաք խմբի լիազորությունների շրջանակը, պարզ չէ, թե այն ինչպես է կազմավորվելու, միայն հռչակագրային հայտարարություն է արվում, որ այդ անդամները պետք է լինեն անկախ՝ պայմանական ասած, հեղինակություն վայելող անձինք։

«Դրանք գնահատողական հասկացություններ են, և հեղինակություն ունեցող  անձինք ինչպե՞ս են ընտրվելու, ինչպե՞ս է երաշխավորվելու այդ հանձնաժողովի անկախությունը։ Բացարձակապես պարզ չէ։ Ի դեպ, գործող Սահմանադրության շրջանակում որևէ հնարավորություն չկա ստեղծել մեկ այլ անկախ մարմին, քան այն մարմինները, որոնք Սահմանադրության մեջ արդեն իսկ սպառիչ թվարկված են»,-ընդգծեց նա՝ նկատելով, որ այդ մասով փաստաթղթում որևէ խոսք չկա ենթադրյալ սահմանադրական փոփոխությունների մասին։

Հետևաբար այս պարագայում, ըստ ՍԴ նախագահի խորհրդականի, փաստահավաք հանձնաժողովը կարող է լինել ինքնավար կամ խորհրդակցական մարմին։

«Մինչդեռ այդ հանձնաժողովին են վերապահվում, զարմանալիորեն, ոչ միայն խորհրդատվական լիազորություններ, ոչ միայն սոսկ փաստահավաք գործունեություն, այլ հնարավորություն է տրվում, որ կարևոր  վկաներին այն ազատի պատասխանատվությունից։ Ավելին, այս հանձնաժողովն իր իսկ մշակած մեթոդաբանության հիման վրա պետք է գնահատի իրավապահ մարմինների և դատարանների գործունեությունը, այդ գնահատականների հիման վրա պետք է իրականացվեն ինստիտուտցիոնալ բարեփոխումներ, թե ինչպիսի, բացարձակապես պարզ չէ»,-ասաց նա։

Մուրադյանը մտավախություն ունի, ստացվում է՝ հանձնաժողովը ոչ միայն գերդատախազական գործառույթներ է ունենալու, ստանձնելով ոչ միայն դատախազների  ու քննչական մարմինների գործունեությունը, այլև  գնահատական է տալու  դատական գործող ակտերին։

«Զավեշտալի է այն, որ այստեղ խոսք է գնում նաև կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին, ինչը բնորոշ պետք է լինի իրավապահ մարմիններին։ Ինձ համար առավել հեգնանքի առարկա  է այն, որ դրա համար ժամանակահատված է ընտրվել 1991-ի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մայիսը։ Սա անհասկանալի է, եթե խոսում ենք զանգվածային իրավախախտումների մասին, թույլ տվեք վկայակոչել օրինակ դատարանների մուտքերի արգելափակումը, որը հանգեցրել է բազմաթիվ անձանց արդար դատաքննության, դատարանի մատչելիության հիմնական իրավունքների սահմանփակման։ Ավելին, այդ կոչը հնչեցվել է վարչապետի կողմից, ակցիային ներգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձինք, և ոչ միայն բարձրաստիճան, դա հանգեցրել է նրան, որ Հայաստանի դատական համակարգը որոշ ժամանակահատված եղել է կաթվածահար վիճակում։ Սա հանգեցրե՞լ է մարդու իրավունքների խախտման, անշուշտ հանգեցրել է»,-ասաց նա։

Մուրադյանը նշեց, որ սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում տեղեկատվական ահաբեկումներ են տեղի ունենում։

«Ակնհայտ է, որ մարդու արժանապատվությունը զանգվածաբար ոտնահարվում է Հայաստանի Հանրապետությունում նաև հիմա։ Ակնհայտ է, որ փորձ է արվում նսեմացնել ոչ միայն դատարանների ու դատավորների հեղինակությունը, այլ ակնհայտորեն դատավորների արժանապատվությունն է նսեմացվում։ Նրանց հիմնական իրավունքները խախտվում են։ Արդյոք դա չի՞ դառնելու այսպես կոչված փաստահավաք հանձնաժողովի քննարկման առարկա, հարց է ծագում ինչո՞ւ։ Եթե խոսում ենք զանգվածային խախտումներ քննող փաստահավաք հանձնաժողովի մասին, ապա թող այն գործի մշտական հիմունքներով»,-առաջարկեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}