«Սանիթեք»-ը չի պատրաստվում հավաքել «պառկած» աղբամանները
«Սանիթեք»-ի շրջված աղբամաններով լուսանկարները շարունակվում են տարածվել համացանցում։ Լուսանկարները տարածող օգտատերերից շատերը ընկերությանն են դիմում՝ գալ և հավաքել իրենց գույքը։ Բայց քաղաքացիների հորդորը մնում է անարձագանք։
Չնայած այս հարցին Panorama.am-ը ավելի վաղ անդրադարձել էր՝ ընկերությունից ճշտելով, թե ինչու չեն հավաքում իրենց պատկանող աղբամանները, որոնք շրջված վիճակով գտնվում են Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի նոր աղբամանների կողքին, կրկին դիմեցինք ընկերությանը։
Մեր հարցին, թե չեն պատրաստվու՞մ հավաքել իրենց պատկանող գույքը, «Սանիթեք»-ի մամուլի ծառայությունից պատասխանեցին՝ ոչ։
«Ընկերությունը ոչ մի ձև չի մասնակցում քաղաքապետարանի գործողություններին, բայց մենք գիտենք, որ այն աղբամանները, որոնք ավելի լավ վիճակում են գտնվում, քաղաքապետարանը տեղափոխում է բակային տարածքներ։ Այս պահին չենք խառնվում ոչ մի գործընթացի։ Քանի որ որպես օպերատոր ունենք պայմանագիր, մենք մեզ իրավասություն թույլ չենք տալիս, ոչ հավաքել այդ աղբամանները, ոչ այլ բան, դրանք ծառայում են քաղաքին»,- ասացին ընկերությունից՝ հիշեցնելով, որ ընկերությունը դադարել է աղբահանության հետ կապված գործառույթների իրականացումը օգոստոսի 29-ից։
Ընկերության մամուլի ծառայությունից նաև ասացին, որ հետագա քայլերի հետ կապված դեռևս որևէ որոշում չկա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ի ավագանու նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ «Սանիթեք» ընկերության հետ գործընկերային հարաբերությունները պայմանագրով նախատեսված գործառույթների շրջանակում զրոյի է հավասարված, չկա նման գործառույթ իրենց հետ, բանակցություններն այլևս դադարեցված են, իսկ աղբահանությունն ամբողջությամբ իրականացնում է Երևանի սանմաքրման հիմնարկը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի Սանիթեքին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին. Հակոբ Կարապետյան
- «Սանիթեք». Ընկերությունը չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը
- Լապշինը գտել է Երևանի՝ աղբի մեջ կորելու գաղտնիքը
- «Սանիթեք»-ի աղբամանները՝ գետնին փռած
- Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանը 430 մլն դրամի փոխարեն փոխանցել է 141 մլն․ Սանիթեք
- Ու՞մ են գնում աղբահանության համար վճարված գումարները
- «Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են աշխատավարձերը
- Թափանցիկ, օբյեկտիվ բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը. «Սանիթեք»
- «Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ
- «Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
- «Ի՞նչն է խանգարում լուծարել պայմանագիրը «ՍանիՏեք»-ի հետ». Բաբկեն Հարությունյան
- Երևանի քաղաքապետարանը կստեղծի աղբահանության և սանիտարական մաքրման նոր հիմնարկ
- «Սանիտեքը» չի կարողանում սպասարկի, թող «վեշերը» հավաքի, գնա. Պիպոյան