Ֆրանսիան կարող էտրամադրել անվճար արտամարմնային բեղմնավորում միայնակ կանանց և լեսբուհիների համար
Ֆրանսիայի կառավարությունը նախօրեին սկսել է քննարկել մի օրինագիծ, որը թույլ կտա միայնակ կանանց և լեսբուհիներին անվճար կատարել արտամարմնային բեղմնավորում: Այս մասին գրում է euronews-ը։
Փաստաթղթի քննարկումը նախատեսված էր 2019 թվականի սկզբին, սակայն «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների պատճառով այն հետաձգվել էր:
Այս պահի դրությամբ միայն հետերոսեքսուալ զույգերը, ովքեր երեխա ունենալու հետ կապված խնդիրներ ունեն, իրավունք ունեն պետության հաշվին կատարել արհեստական բեղմնավորում:
Նշվում է, որ երկրում տարեկան կատարվում է մոտ 150 հազար նման պրոցեդուրա: Օրենքի ընդունումից հետո Ֆրանսիայի իշխանությունները ենթադրում են, որ նրանց թիվը կավելանա 2000-ով։