Արցախում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա
Օրեր առաջ ԱՀ կառավարության կողմից հաստատվել է 2020-2022 թթ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որտեղ նախատեսվել է կրթության ոլորտի, մասնավորապես՝ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Պետնախարարի խոսքով՝ միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում 2020 թ.-ի հունվարի 1-ից հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան 10 %-ով:
Գ. Մարտիրոսյանը նշել է, որ կրթության ոլորտը մշտապես գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և առնվազն նույն ծավալով հատկացումներ տեղ կգտնեն 2020 թ.-ի պետական բյուջեի նախագծում: