Զելենսկին ցանկանում է ԱՄՆ-ին ներառել «Նորմանդյան» ձևաչափում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառում այն հնարավորությունը, որ ամերիկյան կողմը կարող է ընդգրկվել «Նորմանդյան» ձևաչափում։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Զելենսկին հայտարարել է, որ գագաթնաժողովին ԱՄՆ-ը կմիանա, եթե աշխատանքներում առաջընթաց չլինի:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ինքն անձամբ Թրամփին հրավիրել է միանալու «մեր բոլոր խնդիրների լուծմանը», մասնավորապես Դոնբասում ռազմական գործողությունների դադարեցմանը։
Ուկրաինայի նախագահը նաև ավելացրել է, որ գագաթնաժողովին կարող են միանալ նաև այլ խոշոր երկրներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփը Զելենսկու հետ հանդիպումն անվանել է ֆանտաստիկ:
Նշենք, որ «Նորմանդյան քառյակում» ընդգրկված են Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Ուկրաինան։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակվեն բանտարկյալներով «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից հետո
- Մակրոնը և Պուտինը պատրաստ են «Նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպմանը
- Լավրով. Ռուսաստանը պատրաստ էր «նորմանդական քառյակի» հետ հանդիպմանը