Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է՝ 86 տարեկան հասակում։
Ինչպես գրում է bfmtv-ն, 2 անգամ Ֆրանսիայի նախագահ, 2 անգամ Ֆրանսիայի վարչապետ և 3 անգամ Փարիզի քաղաքապետ եղած Շիրակը հեռացավ՝ քաղաքականությանը նվիրված կյանքից հետո:
Ժակ Շիրակը վերջին 5 տարում գրեթե չէր երևացել տեսախցիկների առաջ։ Նրա վերջին պաշտոնական ներկայացումը հանրության առաջ եղել էր 2014-ի նոյեմբերին, սակայն Շիրակը ֆրանսիացիների համար մնում էր «Հինգերորդ Հանրապետության առավել համակրելի նախագահը»:
Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն էր 12 տարի անընդմեջ՝ 1995-ից մինչև 2007 թվականը:
«Նախագահ Ժակ Շիրակը մահացավ այս առավոտ։ Խաղաղությամբ», - ասել է նախագահի դստեր՝ Կլոդ Շիրակի ամուսինը։