Լարսում դիտվում է ստեղծված կուտակումների նվազման միտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ պատկան մարմինների հետ։ Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով «Լարս»-ի անցակետ է այցելել Դոնի Ռոստովի ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։
Դեսպանությունից հորդորում են դեպի Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մարմիններին հետևել փոխադրման տեխնիկական կանոնակարգերին ու սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմերին։ Վերջիններիս պահպանման հսկողությամբ են պայմանավորված անցակետի ռուսական հատվածում ստեղծված կուտակումները։
Դեսպանության տվյալներով, նախօրեին անցակետը հատել է մոտ 200 ավտոմեքենա, մեծամասամբ՝ բեռնատարներ։ Նախնական տվյալների համաձայն, ներկայումս դիտվում է ստեղծված կուտակումների նվազման միտում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան