«Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր Աստծուն և իր հայրենիքին ծառայելու մղումով»
«Կոմիտաս Վարդապետն արդեն շուրջ 1 դար իր սրբազան երգով հատել է ժամանակի և տարածության սահմանները՝ հայկական ինքնության արմատներից սնվող ստեղծագործությամբ դառնալով զրուցակիցը հայ և այլազգի երաժշտասեր յուրաքանչյուր անձի հոգու ապրումներին»,- Պանթեոնում Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Վեհափառի խոսքով, քրիստոսասեր մեր ժողովրդի սրտից և հոգուց բխած երգի մեջ նա տեսնում էր մեր դարավոր ինքնությունը։
«Կոմիտասն Աստծու, եկեղեցու և հայրենիքի հանդեպ իր անսասան հավատով մաքրեց ու հայացրեց մեր երգը, ստեղծեց այն հոգևոր պարարտ անդաստանը, որտեղ հայն այլևս հավիտենապես ճանաչում է իր հոգևոր եսը։ Կոմիտաս Վարդապետը հավիտենության մեջ դրեց մեր երգը՝ ցեղասպանության սարսափի մեջ անգամ դառնալով հայ ժողովրդի դարավոր հույսը և հոգու զրույց Աստծու հետ։ Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր Աստծուն և իր հայրենիքին ծառայելու և փառաբանելու մղումով»,- ասաց Գարեգին Երկրորդը։
Կոմիտաս Վարդապետի 150-ամյակի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ու մի խումբ մտավորականներ այցելեցին Կոմիտասի շիրմին: Պանթեոնում հոգեհանգստյան կարգ անցկացվեց։
Հարակից հրապարակումներ`
- Վարդապետի ծննդյան օրն է
- Կոմիտասի պարերգերը՝ մեկ ալբոմում
- Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք` Շիրակում
- Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում
- Ռուսական թատրոնը կներկայացնի Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված բեմադրություններ
- Մոսկվայում կկայանա Կոմիտասին նվիրված համերգ
- «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը նվիրվում է Կոմիտասի 150-ամյակին
- «Գառնի» արգելոց-թանգարանում կկայանա երեկո՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին
- «Կոմիտաս-Թումանյան» ցուցահանդեսը՝ Նկարիչների միությունում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան