ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը
Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությունը այցելել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Հայաստան են ժամանել Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի 20 ներկայացուցիչներ, որոնք հանդիպել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներին և փոխանակվել աշխատանքային փորձով:
Պատվիրակությունը ծանոթացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային գործընթացներին և կառուցվածքին, այցելել են Գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև Բանկի մասնաճյուղեր և ծանոթացել Կոնտակտային կենտրոնի աշխատանքներին:
Հանդիպումների ընթացքում` կազմակերպված ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, Հայաստանի և Ուզբեկստանի գործընկերները կիսվել են գաղափարներով, գիտելիքներով և երկու երկրների բանկային շուկաների առանձնահատկություններով:
Մանրամասն տեղեկատվություն՝ ՀՀ Կենտրոնական Բանկի կայքում:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard քարտերի համար գործարկել է Premium upgrade ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Armenian Assembly» ՀԿ-ն հուշագիր են ստորագրել բազմարժութային վիրտուալ քարտերի նախագծի մեկնարկի վերաբերյալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարվել են առաջին հաղթողները
- Moody's գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշ բարելավել է մինչև B1
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել իր նոր Video Banking ծառայությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկում է «Բիզնեսին ընդառաջ» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան