Վայոց Ձորի մարզպետի մտերիմների կողմից ծեծված սպայի վիճակը ծայրահեղ ծանր է
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մտերիմների կողմից ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը դեպքից ինն օր անց շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
«Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի ու առողջության համար»,-գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով միայն այսօր է այցելել սպային։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել սպաների: Ըստ ԶԼՄ-ների, ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ ինքը մասնակցություն չի ունեցել դեպքին։ Այս գործով մարզպետի օգնականը կալանավորված է։
Սեպտեմբերի 24-ին մարզպետը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ որոշում է կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները՝ լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։
Զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 24-ին և կավարտվեն հոկտեմբերի 5-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում փորձում են ոչ պարենային արտադրանքի շուկան հնարավորինս անվտանգ դարձնել
- «Ժողովուրդ». Փոխգնդապետ Մխիթարյանին քարով հարվածողը հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաներին
- Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել
- Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
- Սպային ծեծած մարզպետի օգնականը կալանավորվել է
- Եղեգնաձորում սպային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան