«ԼՈՒՅՍԵՐ, ՏԵՍԱԽՑԻԿ, ՍԱՐՈՅԱՆ» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Սեպտեմբերի 25-ին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծի շրջանակում ներկայացրել է «Լույսեր, Տեսախցիկ, Սարոյան» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան։
Տուն Թանգարանի մամուլի բաժնից հայտնում են, որ ֆիլմի դիտումը տեղի ունեցավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում։
Պրեմիերայի բացման խոսքով ներկայացել է Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Բարլո Դեր Մգրդեչյանը։
«Լույսեր, Տեսախցիկ, Սարոյան»-ը քննում է Վիլյամ Սարոյանի անձնական կյանքն ու
գործունեությունը, ներկայացնում Պուլիցերյան և Օսկարի մրցանակակիր դրամատուրգին և
արվեստագետին։ Սարոյանի հարազատների և ընկերների բացառիկ հարցազրույցների
միջոցով ֆիլմը իրար է կապում Սարոյանի ապրած տարիները Ֆրեզնոյում և այլուր։
Ֆիլմը հնարավորություն կտա ծանոթանալու մի ամբողջ պատմության փոքր դրվագներին,
Սարոյանական շնչի որդեգրմանը, թանգարանի ստեղծման պատմությանն ու նախագծի թիմի
առջև դրված հարցադրումների հետաքրքրի պատասխանների բացահայտմանը։
Ֆիլմը ցուցադրվել է բնօրինակով՝ հայերեն ենթագրերով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան