Gmoji հավելվածը՝ Հայաստանում. Երբ սովորական էմոջիները դառնում են իրական նվերներ
Հայաստանում գործարկվել է նորարարական ծառայություն՝ Gmoji հավելվածը, որը թույլ է տալիս սթիքերների տեսքով նվերները փոխանակել իրական ապրանքների և ծառայությունների հետ: Gmoji հավելվածը ներկայացրել է «Ջիմոջի ԷյԷմ» ՍՊԸ-ն։
Gmoji-ն հավելված է, որտեղ սովորական էմոջիները դառնում են ապրանքներ և ծառայություններ, որոնք հնարավոր է ուղարկել ցանկացած մեսենջերի միջոցով: Այժմ կարելի է ուղարկել նվերներ, բարձրացնել հարազատների տրամադրությունը, հիշեցնել Ձեր մասին կամ պարզապես գեղեցկացնել շփումը՝ նամակին կցելով իրական նվեր սովորական էմոջիի տեսքով:
Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ներբեռնել Gmoji բջջային հավելվածը, ինչը թույլ կտալ հավելվածին ստանալ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, կցել բանկային քարտը, սովորական կարգավորումների միջոցով ավելացնել Gmoji ստեղնաշարը, ընտրել անհրաժեշտ ապրանքը և մեկ հպումով ուղարկել այն, ինչպես ուղարկում են սովորական էմոջիները:
Ապրանքի գնին համարժեք գումարը կգանձվի ուղարկողի քարտից և նա կստանա վճարման վերաբերյալ էլեկտրոնային անդորրագիր, իսկ ստացողը մի քանի վայրկյան անց իր մեսենջերում կտեսնի Ձեր նվերը և կկարողանա ստանալ այն՝ կա՛մ այցելելով ցանկացած մոտակա կետ և աշխատակցին ցույց տալով ծածկագիրը, կա՛մ պատվիրելով առաքում, եթե տվյալ գործընկերը տրամադրում է այդ ծառայությունը:
Նվերների «ստացման» կետեր կարող են հանդիսանալ ռեստորանները, սրճարանները, խանութները, գեղեցկության սրահները, ավտոլվացման կետերը և այլ հաստատությունները, որոնք քաղաքացիները արդեն իսկ սովոր են այցելել:
Բացի այդ, ստացողը կարող է նվերը ուղարկել մեկ այլ անձի՝ ցանկացած մեսենջերի միջոցով:
Հայաստանը առաջինն է տարածաշրջանում և երրորդը՝ Ռուսաստանից և Բելառուսից հետո, որտեղ գործարկվում է տվյալ ծառայությունը: Մեր երկրում Gmoji-ին միացել է շուրջ 50 ընկերություն և նրանց քանակը օրեցօր աճում է: Այժմ հավելվածում հասանելի են ավելի քան 400 անուն ապրանքատեսակներ և ծառայություններ, և այս ցուցակը գնալով աճում է:
Ըստ հավելվածը ստեղծողների, Gmoji-ն յուրահատուկ է և աշխարհում նմանը չունեցող:
Gmoji-ի ստեղծման գաղափարը ծագել է դեռևս 5 տարի առաջ, և այդ իսկ օրվանից աշխատել են դարձնել այն հնարավորինս պարզ և հարմարավետ օգտագործման համար: Չորս տարի շարունակ ստեղծել են էսքիզներ, բեք-էնդ և նախնական տարբերակ (բետա-տարբերակ), հավելվածի և ստեղնաշարի նախատիպ:
Հավելվածի հիմնադիրներն են Նիկոլայ Վակորինը և Ռոման Կնելլերը։
Gmoji հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում: