Իտալիայի ճանապարհներն ու լեռնանցքները տարհանվել են՝ Մոնբլանի սառցաբեկորի փլուզման ռիսկի պատճառով
Իտալիայի Կուրմայոր շրջանի Աոստա քաղաքի իշխանությունները փակել են ճանապարհներն ու տարհանել լեռնանցքները սեպտեմբերի 25-ին այն բանից հետո, երբ փորձագետները նախազգուշացրել են, որ Մոնբլանից կարող է սառցաբեկոր պոկվել:
Ըստ պաշտոնյաների, մոտ 250,000 խորանարդ մետր սառույցը սպառնում է փլուզվել սառցե ավալանշի տեսքով Մոնբլան լեռնաշղթայի իտալական կողմից։
Ինչպես գրում է euronews-ը, ըստ տեղական իշխանությունների, ոչ մի սպառնալիք չկա բնակելի տարածքների կամ զբոսաշրջային օբյեկտների համար, բայց բնակիչներին տեղեկացվել է փլուզման դեպքում հնարավոր սցենարների մասին:
Նշվում է, որ գլոբալ տաքացումը հանգեցնում է լեռնային սառցադաշտերի հալվելուն։
Մոնբլանի բարձրությունը հասնում է 4810 մետրի։ Գտնվում է Արևմտյան Ալպերում, մտնում է Ալպերի կազմի մեջ։ Տեղակայված է Ֆրանսիայի և Իտալիայի (Կուրմայոր, Վերին Սավոյ) սահմանին։ Էլբրուսից (5642 մ) հետո, ամենաբարձր գագաթն է Արևմտյան Եվրոպայում (4810 մ)։ Սառցապատ է 200 կմ² մակերեսից ավելին։ Մոմբլանի միջով ձգվում է 11,6 կմ երկարությամբ ավտոթունել, որը կապում է Ֆրանսիան Իտալիային։