ԱԱ. Ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ
2019թ. Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը 5-րդ տեղը գրավել է Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ երկամարտում գյումրեցի ծանրորդը գրանցել է 390 կգ (178+212) արդյունք: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 6-րդն էր:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) փոքր բրոնզե մեդալի է արժանացել պոկում վարժությունում:
Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան նաև Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):