Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ սահմանեց
Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր Հայաստանը ներկայացնող 109 կգ քաշային աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց։
Հայ մարզիկն առաջին մոտեցմամբ նախնական պատվիրել էր 190 կգ, ինչը ամենաբարձր պատվերն էր: Չինացի Յանգ Ժեն պատվիրել էր 187 կգ:
Պոկում վարժությունում Սիմոնը առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190 կգ կշռող ծանրաձողը:
Իսկ երկորդ մոտեցմամբ Մարտիրոսյանը բարձրացրեց 195 կգ-ը:
Երրորդ մոտեցմանը նա բարձրացրեց 199 կգ ծանրաձողը և սահմանեց աշխարհի ռեկորդ:
Հարակից հրապարակումներ`
- Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է
- Աշխարհի չեմպիոն դառնալն ինձ համար նպատակ է եղել. Սիմոն Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան