Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Այդ առնչությամբ մեր եկեղեցին հնչեցրել է իր տեսակետը։ Ամենայն հավանականությամբ, վարչապետի վերադարձին Հայաստան, այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում արված հայտարարությունը։
Հարցին, թե պատրաստվո՞ւմ եք հանդիպել վարչապետի հետ, Գարեգին Երկրորդն ասաց. «Մենք պարբերաբար հանդիպում ենք, քննարկում ենք եկեղեցու, հայրենիքն հուզող խնդիրներ, հարցեր։ Հավանաբար, նաև անդրադարաձ կլինի այդ խնդրին»։
Հիշեցնենք, որ ասուլիսում Ն Փաշինյանը հայտարարել էր. «Երբ մենք օրինակ ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը պետք է լինի ազատ, առաջին ռեակցիան ի՞նչ է, դե եկեք էս կառավարության ողնաշարը կոտրենք։ Երբ ասում ենք, դատարանները պետք է լինեն անկախ, մենք չենք միջամտելու, ասում են՝ դե եկեք էս կառավարության ոտի տակը քանդենք։ Սա իրավիճակի սխալ ընկալում է, հարգելիներս։ Ես ուզում եմ ասել, որ մեր ժպիտները թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի։ Բոլոր նրանք, որ այդպես ընկալել են, փոշմանել են ու շարունակելու են փոշմանել։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ դրանից եզրակացնում են ու ասում են, սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք էս կառավարության ոտքերի տակը, շատ ուժեղ հակահարված կստանան։ Եվ ծնկի կբերվեն, բառիս թե բուն, թե փոխաբերական իմաստով»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հայ եկեղեցու հանդեպ որոշակի տրամադրվածության թիրախավորվածություն գոյություն ունի
- Հայ եկեղեցականը ծնկել է միայն իր ժողովրդի համար
- Հայր Ասողիկ աբեղա. Չեմ կարծում, որ հայ եկեղեցում կգտնվի մեկը, ով կփորձի նման կերպ վարվել
- Միքայել Մինասյան. Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու
- Արա Զոհրաբյան. Եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ վարչապետի մտքերը կասկածի տակ են դնում բարի նպատակները