ԱՅԼՄԱՄՈՒԼ 23:22 26/09/2019 Հայաստան

yerevan.today. Իսկ ով է դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշման կապակցությամբ: Այս մասին գրում է yerevan.today-ը։

Աննա Դանիբեկյանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու և անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Դատալեքս համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանին:

Ո՞վ է դատավոր Մհեր Արղամանյանը:

Դատավորի մասին փորձեցինք տեղեկատվություն քաղել համացանցից, և ուշագրավ պատկեր բացվեց մեր առաջ: Մհեր Արղամանյանը 60 տարեկան է, դատավոր է արդեն 23 տարի: 1999 թվականից վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Դատավորի հայտարարագրում 2011 թվականից ի վեր միայն աշխատավարձից ստացած եկամուտն է, փոխկապակցված անձինք՝ կինը՝ Նարինե Մկրտչյանը, և որդին՝ Դավիթ Արղամանյանը, ոչինչ չեն հայտարարագրել: Մհեր Արղամանյանը, պարզվում է, հնչեղ գործեր քիչ չի քննել, ու հաճախ նրա անունը շոշափվել է մամուլում: Հիմնադիր խորհրդարանը, օրինակ, դժգոհում էր, որ նա անփոփոխ է թողել իր անդամներ Պավել Մանուկյանի ու Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը:

2019թ. մայիսի 4-ին փաստաբան Երեմ Սարգսյանը «Հետք»-ին ուղարկված գրությամբ բարձրաձայնել է դատավոր Արղամանյանի կողմից կատարված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ: Նա մեղադրում էր դատավորին դատախազության ցանկալի դատավորը լինելու և ապօրինի դատական ակտ կայացնելու համար: Խոսքը ինչ-որ քրեական գործի մասին է: Մեկ այլ գործով էլ Արղամանյանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը և անձին կալանավորման որոշում կայացրել, իսկ որոշ ժամանակ անց գործը կարճվել էր՝ այդ անձի արարքում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ: 2012 թվականին նոյեմբերին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խայտառակություն որակեց ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) չորս ակտիվիստների ազատազրկման դատավճիռն անփոփոխ թողնելու՝ Արղամանյանի և մեզ քաջ հայտնի Արմեն Դանիելյանի որոշումը՝ հիշեցնելով, որ նրանք տարիներ առաջ ավելի խայտառակ վճիռ կայացրել էին աղմկահարույց «Մատաղիսի գործով»:

Նրանք խստացրել էին «Մատաղիս»-ի գործով առաջին ատյանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված 3 երիտասարդների պատիժը և ցմահ դատապարտել: Այնինչ շուտով վճռաբեկը գործը կարճեց և երիտասարդներին ազատ արձակեց: Իսկ դատական սխալների համար եվրադատարանը 50 հազար եվրոյի որոշում կայացրեց ընդդեմ ՀՀ-ի: Մհեր Արղամանյանը 2019թ. մարտի 18-ին մերժեց ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու պաշտպանական կողմի բողոքը։ Սա ուշագրավ էր, քանի որ այդ գաղտնալսման մեջ խոսք էր գնում Ռոբերտ Քոչարյանին ուզած-չուզած կալանավորման մասին: Ի դեպ, 2012 թվականի մարտի 16-ին արդարադատության խորհուրդը Մհեր Արղամանյանին հայտարարել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկմամբ:

Ուշագրավ վարքագիծ է դրսևորում նաև դատավորի որդին՝ Դավիթ Արղամանյանը, որը 2018 թվականից ունի փաստաբանի արտոնագիր: Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում մշտապես հանդես է գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: Իմ քայլը դաշինքի իրավախորհրդատու է: Փաստաբանը 2019թ. Սեպտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մասնակցել է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին և այդ մասին տեսանյութ տեղադրել իր էջում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանելուց և հետո ազատ արձակելուց հետո տեղադրել է «Rob in zon» գրառումը՝ այսպես դիրքորոշում հայտնելով: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանների մուտքերը շրջափակելու մասին, սույն փաստաբանը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որպեսզի շրջափակողները փնտրելու վրա ժամանակ չծախսեն:

Նաև գրառում էր տեղադրել, թե. «ՀՀ֊ում պետք է վերացվի կոռումպացված կլանային արդարադատությունը, և դատական իշխանությունը պետք է ենթարկվի ինստիտուցիոնալ ռեֆորմի»։

Մեկ այլ նմանատիպ գրառում էլ արել էր սեպտեմբերի 20-ին. «Ո՞նց կարա սահմանափակվի դատարանի «անկախությունը», եթե դատարանները երբևէ անկախ չեն եղել, իսկ դատավորների 90%֊ը եղել են հրաման կատարողներ։ Մոռացա՞ք, որ մի տարի առաջ բոլոր գործերով դատավորը վերևների հետ էր քննարկում, նոր որոշում կայացնում։ Մոռացա՞ք, որ դատարանը նախկին դիկտատուրայի գործունեության «օրինականությունն» ապահովող մարմին էր։ Մոռացա՞ք, որ դատարանում օրենքը գործում էր ոնց պետք էր, ու երբ պետք էր։

Դատավորները մի տարի իշխանությունից որևէ հրահանգ չեն ստանում, խուճապի են մատնվել, չգիտեն իրոք օրենքով աշխատե՞ն։ Ոմանք էլ ոնց կատարածու կային, նենց էլ կմնան հավերժ, առիթից օգտվում ու սաբոտաժ են իրականացնում։ Գիտեիք ձեր կեղծ »դատական իշխանության» վերջը չի գալու՞, դե բռնվեք... Ոտքի, ժողովուրդն է գալիս»։

Փաստաբան որդին գրում է այս տողերն այն դեպքում, երբ հայրը դատավոր է արդեն 23 տարի, որից դժգոհ են բոլոր ժամանակների ընդդիմադիրները: Գուցե մի բան գիտի՞: Այնպես որ, բավականին «անաչառ» դատավորի է բաժին հասել Ռոբերտ Քոչարյանի գործը: Ի դեպ, կարծես Ռոբերտ Քոչարյանի ճակատին գրված լինի, որ իր գործը պետք է քննեն հիմնականում ամենացածր վարկանիշ ունեցող դատավորները: Մհեր Արղամանյանը, օրինակ, դատավորների գնահատման սանդղակում բավականին ցածր վարկանիշ ունի՝ -10:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:48
Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում. Աբրահամյան
«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:41
Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}