«Հրապարակ». Փաշինյանի ռեյտինգն իջել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունը պարբերաբար գաղտնի սոցհարցումներ է անում՝ պարզելու քաղաքական ուժերի և տարբեր գործիչների ռեյտինգները, ներքին օգտագործման համար։ Այս օրերին տարբեր անանուն սոցհարցումների տվյալներ են հրապարակվում։ Նախօրեին համացանցում հայտնվեց հերթականը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն իջել է և հասել 25 տոկոսի։
Սակայն, մեր տեղեկություններով, այս թիվը հեռու է իրականությունից։ Պաշտոնական գաղտնի խողովակներով մոտ մեկ ամիս առաջ արված հարցումների արդյունքներով՝ Փաշինյանի ռեյտինգը 45 տոկոսի շրջանակներում է եղել։ Ճիշտ է՝ հարցումն արվել է մինչև ուժայինների վերջին հրաժարականները և ԱՄՆ այցը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում