Իսրայելի նախագահը Նեթանյահուին հանձնարարել է կառավարություն ձևավորել
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խնդրել է Բենյամին Նեթանյահուին կառավարող կոալիցիա ձևավորել այն բանից հետո, երբ Նեթանյահուի մրցակից Բեննի Գանցի հետ միասնության կառավարության ձևավորման բանակցությունները դադարեցվել են: Այս մասին գրում է euronews-ը։
Նշենք, որ Իսրայելում սեպտեմբերի 17-ին անցկացված ընտրություններից հետո Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը ստացավ մեկ տեղ պակաս, քան Գանցի «Կապույտ և սպիտակ» կոալիցիան:
Նախօրեին Ռիվլինը հայտարարեց, որ կխնդրի Նեթանյահուին հավաքել 61 տեղերը, որն անհրաժեշտ է կառավարություն կազմելու համար: Նեթանյահուն ունի 28 օր և անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել ևս երկու շաբաթ:
Դա կլինի ծանր մարտահրավեր Նեթանյահուի համար, որը գնում է պատմական հինգերորդ ժամկետին՝ որպես Իսրայելի վարչապետ:
Նրա նախկին դաշնակիցներից մեկը՝ Ավիգդոր Լիբերմանը, որը 8 տեղ ունի Քնեսեթում, հայտարարել է, որ չի աջակցելու Նեթանյահուի ղեկավարած կառավարությանը:
Միևնույն ժամանակ, արաբական կուսակցությունները, որոնք թվով երրորդն են Քնեսեթում, սատարում են Գանցի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:
Վերջին թվերով Նեթանյահուի դաշինքը ունի 55 տեղ, իսկ «Կապույտ և սպիտակ» կոալիցիան՝ 56:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի նախագահը Նեթանյահուին ու ընդդիմադիր Գանցին առաջարկում է ձևավորել միասնության կառավարություն
- Արաբական կուսակցությունները պաշտպանում են Գանցի թեկնածությանը Իսրայելի վարչապետի պաշտոնում
- Իսրայելի ընդդիմադիր Բեննի Գանցը մերժել է Նեթանյահուի՝ կառավարություն կազմելու առաջարկը
- Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները