Թուրքիան Հայաստանի հետ սահմանակից նահանգներում քրդերի դեմ ռազմական գործողություններ է սկսել
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը նոր գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ Գործողության անվանումն է «Kıran-4»։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի հետ սահմանակից Կարս, Իգդիր, Աղրը նահանգներում։
Գործողությունը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին։ Ներգրավված են եղել ժանդարմերիայի և այլ ուժային կառույցներ։ Ընդհանուր գործողությանը մասնակցում է 1200 հոգանոց անձնակազմ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում