Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը
Կառավարությունը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը. այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
Նախագծով առաջարկվում է որպես նվիրատվություն ընդունել «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, որի արժեքը կազմում է 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ։
Այպիսով, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը՝ որպես նվիրատվություն փոխանցվում է ՀՀ-ին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գույքը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։
Նախարարը նշեց, որ հյուրանոցային համալիրում առկա է 3257 միավոր շարժական գույք, որի շուկայական արշեքը կազմում է 312 մլն 889 հազար դրամ, նախածգով առաջարկվում է գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո հյուրանոցի պահպանությունը վերապահել ՀՀ ոստիկանությունը, որի համար գերատեսչությանն անհրաժեշտ է ամսական 6.5 միլիոն դրամ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը վարում էր կառավարության այսօրվա նիստը, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից հետարքրքվեց՝ տանկերո՞վ են այս գույքը պահպանելու, թե՞ այդ գումարն իսկապես անհրաժեշտ է:
«Շենքի պահպանության համար տարեկան կպահանջվի 77 միլիոն 752 հազար դրամ, ինչի բացակայության դեպքում տարածքային մարմինների ուժերը հնարավոր չի լինի օգտագործել գույքի պահպանության համար»,- նշեց Արման Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հյուրանոցը պատկանում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին: Նրա ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Գոլդեն փելես» հյուրանոցի նվիրատվության հետ կապված ռիսկեր կան. Նարեկ Բաբայան
- «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվության հարցում կարևոր է իրավապահ մարմնի եզրակացությունը. Նարեկ Բաբայան
- Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը. Նիկոլ Փաշինյան (լրացված)