«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը հումորով է վերաբերվում իր դեմ առաջադրված մեղադրանքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պաշտոնական չարաշահումների և կեղծիքի մեղադրանք առաջադրվեց։ Մենք կապվեցինք նրա հետ՝ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր դեմ հարուցված գործին։
«Համարյա հումորով, ոչ մի լուրջ բան։ Այսօր կանչել են ու մեղադրանք են առաջադրել, մինչ այդ որևէ խոսակցություն չի եղել: Անհեթեթ հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել` անփութություն, կոծկում` իմ հետ որևէ կապ չունեցող հոդվածներ։ Մեղադրում են այն օրերի նախագահի օգնականներ Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի հրահանգները կատարելու մեջ։ Ես երբևիցե որևէ կապ չեմ ունեցել իրենց հետ, դա ուղղակի աբսուրդ է։ Գրել եմ, որ մեղադրանքը չեմ ընդունում՝ թող քննություն կատարեն։ Կյանքը շատ շուտ ցույց կտա ամեն բան, յոթ սարերի հետևում չէ»։
Ի՞նչ ցույց կտա։ «Ես գործ պարտակո՞ղ եմ, թե՞ չեմ։ Ցույց կտա, որ ես անմեղ եմ և այդ ամենի հետ ոչ մի կապ չունեմ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում