Կոլցովոյի օդանավակայանն ուժեղացրել է սանիտարական հսկողությունը Հայաստանից ժամանողների նկատմամբ
Կոլցովոյի միջազգային օդանավակայանում ուժեղացվել է սանիտարական-կարանտինային վերահսկողությունը. պատճառը Հայաստանում սիբիրախտի արձանագրված դեպքերն են։ Այս մասին գրել է oblgazeta-ն։
Ինչպես հայտնել է Սվերդլովսկի մարզի «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը, Կոլցովոյում սանիտարական-կարանտինային վերահսկողությունը ուժեղացվել է Հայաստանի Հանրապետությունից Ուրալներ ժամանող տրանսպորտային միջոցների և ուղևորների համար:
Ըստ «Ռոսպոտրեբնադզորի» մարզային վարչության, սիբիրախտի երկու օջախ է գրանցվել ՀՀ Մարտունու շրջան Գեղհովիտ և Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղերի բնակիչների շրջանում: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 13 մարդ է:
Նշվում է, որ այս օջախներից մեկում վարակվածներից մեկը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Հիվանդի խոսքերով, նա մասնակցել է Գետաշեն գյուղում մասնավոր անձից ձեռք բերված մսի բաժանմանը: Ասվում է, որ այսօրվա դրությամբ բժշկական հսկողության ներքո է գտնվում 60 մարդ, ովքեր ինչ-որ կերպ շփում են ունեցել հիվանդների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Գետաշեն համայնքի բնակիչների մոտ արձանագրվել է սիբիրյան խոց
- Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. ՍԱՏՄ