Գարեգին Երկրորդ. Կարծում ենք՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» կշարունակի ուսուցանվել դպրոցներում
«Բավականին հարցեր կան, որոնք ծառացած են մեր երկրի առջև, որոնք հուզում են մեր ժողովրդին։ Եվ այդ հուզումները, բնականաբար իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում, ինչպես նաև ողջ սփյուռքի հայ կյանքում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով հարցին, թե երկրի քաղաքական վիճակում որևէ անհանգստացնող բան տեսնու՞մ եք։
Վեհափառը լիահույս է, որ բոլոր խնդիրներն իրենց բարվոք լուծումը կստանան. «Աղոթում ենք, որպեսզի մեր երկիրն ապրի խաղաղության մեջ, լինի կայուն, առաջընթաց ուղիով զարգանա»։
Հարցին, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հաճախ են խոսում «Հայ եկեղեցու պատմությունը» դպրոցական առարկաներից դուրս հանելու մասին, ի՞նչ կասեք այդ մասին, Գարեգին Երկրորդը պատասխանեց. «Մեր առջև նման հարց բարձրացված չէ։ Մենք կարծում ենք, որ «Հայ Եկեղեցու պատմությունը» կշարունակի ուսուցանվել դպրոցներում, պարզապես համատեղ մենք մեր հանդիպումների ընթացքում անդրադարձել ենք, որ պետք է բարեփոխվի դասագիրքը բովանդակային առումով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան