611 անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը բարձրացվեց 20 հազար դրամով
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
Ընդունված համապատասխան որոշմամբ կառավարությունը պահուստային ֆոնդից կհատկացնի 43,992.0 հազար դրամ։
Այսպիսով, աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավելի քան 20 տոկոսով՝ 20 հազարական դրամով:
Անտառապետերի միջին աշխատավարձը կազմում է 90, իսկ անտառապահներինը՝ 75 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան