«Հոսող ջուր»՝ ֆոտոցուցահանդես ու գրքի շնորհանդես Գյումրիում
Գյումրիում՝ Art gallery 25-ում, սՍեպտեմբեր 28-ին կայանալու է Զավեն Խաչիկյանի «Հոսող ջուր»
ֆոտոցուցահանդեսն ու գրքի շնորհանդես։
«Դասական պատկերների համադրությամբ հանգուցալուծումների միջոցով գրքում ներկայացված են լուսանկարչական էսսեների շարքեր: Մարդու և Բնության լուռ երկխոսություն, տարածության կերպավորում, գործողությունից զերծ կամ ուրբանիզացված տարածքներ... նմանատիպ հասկացությունների, աբստրահումների հետ ենք առնչվում թերթելով Զավեն Խաչիկյանի «Հոսող ջուր» լուսանկարային գիրքը (լուսանկարները արված են 2018թ)»,- կարդում են միջոցառման մասին տեղեկացնող ֆեյսբուքյան էջում։
«Հոսող ջուր»նախագծը իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է «Աուդիո-Վիզուալ» ՀԿ-ի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան