Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երկու կորուստ էր ունեցել
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևը (Qürbət Qürbət oğlu Quliyev)։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Ալեն Ղուլյանը։
«Ամենայն հավանականությամբ Գուլիևը վիրավորվել է հարավ-արևելյան հատվածում տեղակայված Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկված անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ, քանի որ խոցման օրն ու սահմանագծի ուղղությունը համընկնում են։
Զինծառայողի կոչումն ու այլ տեղեկություններ ճշտվում են։
Փաստորեն Ադրբեջանի զինուժն այդ դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երկու կորուստ է ունեցել։
Գուլիևին այսօր են հուղարկավորել, լուսանկարներն ու տեսանյութը տեղադրում եմ։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունն ինչպես միշտ լռում է»,- գրել է Ա. Ղուլյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- Շատ տարօրինակ էր. Դավիթ Տոնոյանը՝ դիվերսիոն փորձի մասին
- Դիվերսիոն փորձի ժամանակ սպանված ադրբեջանցու դին դուրս է բերվել շփման գծից
- Ադրբեջանը դիվերսիոն հարձակումը վստահել էր հատուկ նշանակության բրիգադի
- Ադրբեջանական կողմը հրապարակել է դիվերսիոն փորձի ժամանակ սպանվածի անունը
- Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին