Կառավարությունում հրաժարվել են հանդիպել «Հյուսիս-Հարավի» ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ
Կառավարությունում հրաժարվել են հանդիպել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի ենթակապալառուների ներկայացուցիչների հետ: Թեև նախապես ծրագրված է եղել հանդիպում, սակայն «Շին թրեյդի» տնօրեն Կարապետ Սաքապետոյանը կառավարության առջև լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հաղորդագրություն է ուղարկել, որ հանդիպումը չի կայանալու։
«Որևէ հիմնավորում չկա, թե ինչու հանդիպումը չկայացավ, պատճառաբանությունները լուրջ չեմ համարում»,- ասաց նա։
Կ. Սաքապետոյանի խոսքով, 120 օր առաջ խոստացել են իրենց հարցը լուծել, սակայն իրենց առաջ պայման են դնում, որն իրենց համար ոչ թե ընդունելի չէ, այլ իրագործելի չէ։
«120 օր մեր ականջներից լափշա կախեցին, խափեցին, ուզում ենք հասկանալ, թե ինչումն է մեր մեղավորությունը, որ ընկել ենք այդ իրավիճակի մեջ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Հյուսիս-Հարավի» ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներին կառավարությունից հանդիպում են խոստացել
- Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են Ավինյանի հետ հանդիպում
- Փակել են ճանապարհը. «Մեզ գնդակի տեղ դրած տշում են»
- «Հյուսիս-Հարավ»-ի գործ. «Անապրանք» գործարքներ, չվճարված հարկեր, կեղծ փաստաթղթեր, հափշտակություններ