ՊՆ-ն՝ զորավարժությունների ընթացքի մասին
ԶՈՒ կապի զորքերը ռազմավարական զորավարժության շրջանակներում շարունակում են ծառայություն իրականացնել մարտական աշխատանքային ռեժիմով՝ անխափան կապ ապահովելու համար:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կապավորները բացազատել են նորագույն ռազմական արբանյակային կապի կայաններ, շարժական և ստացիոնար կապի հանգույցներ ու կետեր:
ԶՈՒ ռազմաբժշկական ստորաբաժանումները՝ զորամասերի բուժկետերը, ինչպես նաև որպես թիկունքային հոսպիտալների վերակազմավորված քաղաքացիական բուժհաստատությունները ևս, ծավալվել են նախորոշված վայրերում, ըստ բժշկական տարհանման փուլերի իրականացվում են բուժապահովման աշխատանքներ։
Ռազմավարական զորավարժության շրջանակներում 4-րդ զորամիավորումում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները:
Առանձնակի ուշադրություն է դարձվում հրամանատարական կետերում, ինչպես նաև կառավարման կետերում իրականացվող աշխատանքների արդյունավետությանը:
Զորամիավորման շտաբն իրադրության զարգացմանը զուգընթաց զորամասերին առաջադրում է նոր խնդիրներ, խաղարկվում են տարբեր իրավիճակներ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է ԶՈւ զորավարժարաններից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինները։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վրանային ավանում, ծանոթացել կենցաղային պայմաններին։
Պահեստազորայինների և հրամանատարական կազմի հետ Դավիթ Տոնոյանը քննարկել է մարտական պատրաստության հետ կապված և այլ հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ. Որոշ զորատեսակներ իրենց պատրաստակամության բարձր աստիճանը ցուցադրում են նաև գործնականում
- Արդյունքներից գոհ եմ, անգամ ինձ համար շատ անսպասելի էր. Դավիթ Տոնոյանը՝ զորավարժությունների մասին
- Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ՊԲ զորահավաքի կառավարման կետում
- ՊՆ-ն զորավարժությունների ընթացքի մասին
- Արցախի ՊԲ-ն մեկնարկել է ռազմավարական զորավարժությունները
- Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ ռազմավարական զորավարժությունների անցկացման հարցերի հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին