ՍԴ դատավորը՝ Վահե Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին
Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը չի հիշում նախադեպ, որ ՍԴ որևէ դատավոր նիստերի չմասնակցի։ Այս մասին ասաց Ա. Գյուլումյանը՝ պատասխանելով հարցին, թե հայտնի է դարձել, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի, այդ թվում 10 դատաքննության՝ ոչ հարգելի, կհիշե՞ք նման նախադեպ, ի՞նչ գործընթաց է սպասվում։
Ա. Գյուլումյանն ասաց, որ առայժմ չի կարող ասել, թե ինչ գործընթաց է սպասվում, բայց իրավական առումով «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի համաձայն ՍԴ դատավորները պարտավոր են նիստերին մասնակցել, որոշակի ժամանակվա ընթացքում որոշակի քանակով նիստերին չմասնակցելը կարող է կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսանալ։
Հարցին՝ այս պահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք կա՞, նա պատասխանեց. «Կարգապահական պատասխանատվության համար կարող է գործընթացը սկսվել հենց Սահմանադրական դատարանում երեք դատավորի դիմումով։ Անձամբ ես չեմ նախաձեռնի նման բան։ Կախված է երևի դատավորներից»։
Հարցին, թե Վահե Գրիգորյանի հրապարակային առաջարկներից հետո ժամանակ է անցել, Ձեր գործըներոջ հետ քննարկում ունեցե՞լ եք, ՍԴ-ում նրա առաջարկները քննարկվե՞լ են, թե՞ ոչ, ՍԴ դատավորն ասաց. «Բնականաբար, դատավորները պետք է գոնե իրենց առօրյա զրույցներում դրան անդրադառնային, հնարավոր է, որ անդրադառնային։ Ես ընդհանրապես դեմ եմ՝ մինչև քննարկելը հանրային քննարկման առարկա դարձնելու ձևաչափին։
Կոնկերտ ինձ հետ քննարկել է մինչև դիմելը։ Բնականաբար, առաջարկվող տարբերակներից կամ դատավոր-անդամ բառախաղին դեմ պետք է լինեի։
Այլընտրանքն այն է, ինչ գործող Սահմանադրությունը։ Եթե կլինեն սահմանադրական փոփոխություններ, թող լինեն»։
Ա. Գյուլումյանն ասաց, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա, եթե լիներ՝ գործեր չէին քննի, որոշումներ չէին կայացնի, նիստերի համար քվորում չէին ապահովի։
«Բնականոն ընթացքով գնում են»,- ասաց Ա. Գյուլումյանը։
Կոկրետ հարցին՝ եթե վերանանք Հայաստանից, նորմա՞լ է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչը գնում է ՍԴ, ընտրվում դատավոր, նա պատասխանեց, որ Գերմանիայում ՍԴ դատավորն ընդհուպ կարող է կուսակցական պատկանելության լինել, Հայաստանում դրվել է պարտադիր պայման, որ որևէ կուսակցության անդամ չպետք է լինի, ինչը ճիշտ է։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով փաստաթուղթը կազմել են Վահե Գրիգորյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
- Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետև այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը. Արևիկ Պետրոսյան
- «Ժամանակ». ՍԴ-ում քննարկում են Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցը
- «Ժողովուրդ». Հնարավոր փոփոխություններն արվելու են Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան