Տոկիո-2020-ի մասնակիցներին սպասում են արկղից պատրաստված մահճակալներ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները շարունակում է շրջակա միջավայրը պահպանելուն նպաստող ծրագիրը: Օլիմպիական ավանի բոլոր մահճակալները և անկողնային պարագաները կպատրաստվեն վերամշակված հումքից:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Ավանի բոլոր մահճակալները կպատրաստվեն ստվարաթղթե արկղից: Թղթի հումքով պատրաստված հատուկ դիմացկուն նյութը կդիմակայի մինչև 200 կգ ծանրության: Մարզիկները հնարավորություն կունենան նաեւ կառավարել ներքնակի կոշտությունը ոտքերի, գլխի ու մեջքի հատվածում: Մահճակալները կունենան նաև խորացող բարձ: Դա առավելագույն հարմարավետություն կապահովի պարանոցի և գլխի հատվածում՝ անկախ նրանից, թե որ դիրքով է պառկած մարզիկը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա