Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ
Ամուլսարի վերաբեյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի գործով քննչական խմբի նոր ղեկավար Արսեն Այվազյանը։
Նա նշեց, որ նախաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնցով պայմանավորված անհրաժշետություն է առաջացել շարունակելու նախաքննությունը։
«Նախաքննությունը շարունակելու հիմքը այս պահին շրջակա միջավայրի նախարարությունից ստացել ենք համապատասխան մասնագիտական բովանդակությամբ գրություն, որն առնչություն ունի, բնականաբար, Ամուլսարի քրեական գործում առկա տվյալների հետ, սրանով պայմանավորված կարիք ունենք գրություն մեջ նշված տեղեկությունները քննարկելու, ուսումնասիրելու, համադրելու նախկին առկա թվերի հետ»,- ասաց Ա. Այվազյանը։
Այվազյանը հայտնեց, որ հարցաքննվել են ու դեռ հարցաքննվելու են նոր անձիք։
«Պետք է սպառենք պլանավորված բոլոր քննչական գործողությունների կատարումը, որից հետո անդրադառանք որակավորւմներին, այդ թվում նաև փորձաքննությունների հարցին»,- ասաց Ա. Այվազյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան