Բադասյանը հիմնավոր է համարում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ԱԺ ներկայացրած դիմումը
2020 թվականի փետրվարին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ։
«ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով համաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հարիցն՝ արդյո՞ք հնարավոր է այդ ռազմավարությամբ լուծել ՍԴ-ում առաջացած ճգնաժամը, նա ասաց. «Կարծում եմ՝ այդ շրջանակում հնարավոր է, եթե մասնագիտական խումբը, որ լինելու է բավական ապաքաղաքական կառույց, մասնագիտական հիմքով է ձևավորվելու, դրա անհրաժեշտությունը տեսնեն և համապատասխան լուծումներ առաջարկել, այո, հնարավոր է»։
Ինչ վերաբերում է ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միավորելու և գերագույն դատարան ստեղծելու տարբերակին, արդյո՞ք այդ ռազմավարությամբ նախատեսվում է նման բան, Ռ. Բադասյանն ասաց. «Մասնագիտական խումբն ինքը պետք է գնահատի։ Մենք ունենք բավական վատ փորձ, երբ գործող իշխանությունն ինքն է թելադում, թե ինչը պետք է փոխվի, ինչի համար, նույն ճանապարհով չենք գնալու, թողնելու ենք մասնագիտոթյան հանրությունն ինքը որոշի՝ արդյոք ինքը տեսնում է այն նախադրյալները, որ նման անհրաժեշտություն կա, թե ոչ»։
Խոսելով ԱԺ-ում սկսված գործընթացի մասին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ, Ռ. Բադասյանն ասաց, որ Ազգային ժողովը օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունից՝ ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ։
«Ազգային ժողովի կողմից ներկայացված փաստաթղթի հիմնավորումները կարդացել եմ, թե ինչն են դիտում որպես էական խախտման հիմնավորում։ Իմ կարծիքով էլ կան խնդիրներ, որոնք ԱԺ կողմից արձանագրվել են, ներկայացվել է համապատասխան փաստաթուղթը։ ԱԺ-ի կողմից ներկայացվել է, ըստ էության, ողջամիտ ենթադրություն, որոշակի հիմնավորումներով, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում»։
Հարցին՝ չորս հիմքերը համոզի՞չ են, նախարարը պատասխանեց. «Հիմնավոր համարում եմ դիմումը»։
Հարցին, թե ինչքանո՞վ եք հիմնավոր համարում լուրերը, որ ձեզ նշանակելու են ԱԱԾ տնօրեն, Ռ. Բադասյանն ասաց. «Նույնքան հնարավոր, որքան ինձ կնշանակեն ֆինանսների նախարար»։
Հարակից հրապարակումներ`
- Բադասյան. Տպավորություն կա, որ ամենավատ, ամենակոռումպացված համակարգը դատականն է
- Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ
- ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն ուղղել է հանձնաժողով
- Սահմանադրագետ. Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան