Բակո Սահակյան. Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, և մեր հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի և նրա տարբեր միավորների հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում