Սալվադորի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից նախքան ելույթը սելֆի է արել
ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում ելույթից առաջ Սալվադորի 38-ամյա նախագահ Նայիբ Բուկելեն խնդրել է հավաքվածներին մեկ վայրկյան սպասել, հանել է հեռախոսն ու սելֆի արել։
Նա պաշտոնը ստանձնել է 2019 թ. հուլիսին, և, Reuters-ի տվյալներով, ակտիվ օգտատեր է։ 360tv.ru –ի հաղորդմամբ, Սան-Սալվադորի նախկին քաղաքապետը կարծում է, որ նախագահական ընտրություններում հաղթել է քարոզարշավի ընթացքում տարբեր հարթակներ օգտագործելու շնորհիվ։ Նա օգտվել է Facebook Live-ից և հաղթել է իր ընդդիմադիրներին։
«Հավատացեք, ավելի շատ մարդ կտեսնի այս սելֆին, քան կլսի իմ ելույթը»,- ասել է Բուկելեն։ Այնուհետև նա ելույթով դիմել է ներկաներին, կոչ է արել քայլել ժամանակին համահունչ և կենտրոնանալ երիտասարդների հետաքրքրությունների վրա։
«Հնարավոր է, մի քանի տարի անց մենք ստիպված չենք լինի գնալ Նյու Յորք, որպեսզի հանդեպենք այս շենքում։ Տեսակոնֆերանսների շարքը մի քանի միլիոն դոլար ավելի էժան կլինի, և, ես վստահ եմ, որ դա կտա նույն արդյունքը, եթե ոչ ավելին»,- ընդգծել է Սալվադորի նախագահը։
Ելույթից հետո նա լուսանկարը հրապարակել է Թվիթերում, որտեղ մեկ ժամում ավելի քան 700 հազար «լայք»։
#UNSelfie pic.twitter.com/P7qH5p2l04
— Nayib Bukele (@nayibbukele) September 26, 2019