«Ժամանակ». Իսրայելում դեսպանատուն բացելու իշխանությունների որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել Միջին Արևելքի հայկական գաղթօջախներում, հատկապես Լիբանանում և Սիրիայում, ինչպես նաև Իրանում, որոնք փաստացի պատերազմական դրության մեջ են Իսրայելի հետ:
Այդ երկրների հայկական համայնքները մտահոգություն ունեն, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել այդ երկրների իշխանությունների դրական վերաբերմունքը հայկական համայնքների նկատմամբ: Հիմա տեղի հայկական կուսակցությունները և համայնքային կազմակերպությունները խորհրդակցություններ են անցկացնում, թե ինչպես արձագանքեն այս նոր իրողությանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում դեսպանության բացումը՝ ավելի խորը գործընթացի մեկնարկ, թե՞ ստանդարտ որոշում
- Իսրայել պետությունը ջերմորեն ողջունում է Հայաստանի որոշումը՝ Իսրայելում դեսպանություն բացելու վերաբերյալ