Վերաքննիչ դատարանը հեռացել է՝ Գագիկ Խաչատրյանի կալանավորման հարցով որոշում կայացնելու
ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կլինի երկուշաբթի օրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Հուսով եմ՝ վերաքննիչ դատարանը կգտնվի իր դերում։ Կարծում եմ՝ դատարանը պետք է արդար որոշում կայացնի»,- ասաց նա։
Ե. Սարգսյանը տեղեկացրեց, որ դատական նիստին ներկա է եղել Գագիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանի պաշտպան. Դատարանը չի կարողացել անձերի մոտեցումից վեր կանգնել
- Գագիկ Խաչատրյանի փաստաբան. Միանշանակ, բողոքարկելու ենք կալանավորման որոշումը
- Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է
- ՀՔԾ-ում քննվող գործով Գագիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի
- Խուզարկությունից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան