Թուրք պատգամավորի տանը աղջկա դի է հայտնաբերվել
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր Ունալ Շիրինի տանը հիվանդապահ աշխատող ազգությամբ ուզբեկ Նադիրա Քադիրովային մեռած են գտել։
Ինչպես տեղեկացնում է Էրմենիհաբերը, երիտասարդ աղջկա դին հայտնաբերել են թուրք պատգամավորի տան սենյակներից մեկում։ Աղջիկը խնամում էր պատգամավորի՝ առողջական խնդիրներ ունեցող կնոջը։ Քադիրովայի մահվան օրը բնակարանում եղել են միայն Շիրինը և նրա կինը։ Որպես մահվան հիմնական վարկած դիտարկվում է ինքնասպանությունը։
Աղջկա հարազատները համաձայն չեն դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ։ Քադիրովայի մոտ ընկերուհին լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, որ թուրք պատգամավորը ուզբեկ աղջկան սեռական բռնության է ենթարկել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան